Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պաշտոնների բաշխում ՀՀԿ-ում (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը հետաքրքրված չէ արդարադատության նախարարի պաշտոնով, երկրորդ անգամ նույն աթոռին չի վերադառնա, ասում է՝ «Պետք են նոր ուժեր, չի կարելի կրկնել նույն ճանապարհը»: Նոր կառավարությունում պաշտոնի առաջարկ ստանալը պարոն Հարությունյանը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է: Դեռ մոտ 20 օր կա, քննարկումները շարունակվում են: Հովհաննես Սահակյանը նույնպես չի հերքում, որ իրեն վերապահված է կառավարություն գնացող Դավիթ Հարությունյանի խորհրդարանական աթոռը. «Դեռեւս չենք որոշել՝ Դավիթ Հարությունյանը գնում է, թե չէ»: