Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հանրապետական կուսակցությունը դատարանին վախեցնո՞ւմ է» (տեսանյութ)

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք էին տալիս 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքի մասնակից ոստիկանները: Պե՞տք է արդյոք ոստիկանը բերման ենթարկի փողոցը փակած Հանրապետական կուսակցության անդամներին, եթե նրանք հավաք են իրականացնում: Այսօր Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործի հերթական դատաքննության ընթացքում ոստիկանին ուղղված այս հարցի պատասխանը Կիվիրյանի փաստաբաններն այդպես էլ չիմացան: