Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ պետք է փոխվել մտածելակերպի մակարդակով» (տեսանյութ)

Հասարակություն
eritasardner1

Մարզերում երիտասարդների հիմնական խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է։ Այսօր այս մասին մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի երիտասարդ ակտիվիստները, որ հավաքվել էին Երեւանում։ Միջոցառումը կազմակերպվել էր «Ակտիվ քաղաքացիության 23 տարի» խորագրի ներքո` Հայաստանում Օքսֆամի գրասենյակի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ: Ընդդեմ իրավական կամայականության Վայքի քաղաքացիական կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը նշեց, որ մարզի Հերհեր համայնքի հիմնական խնդիրը ճանապարհի հարցն է, որը, սակայն, մասամբ լուծվեց միայն երիտասարդների ակտիվ պայքարի արդյունքում: Երբեմն համայնքի երիտասարդները կանգնում են նաեւ բերքի իրացման խնդրի առջեւ։ «Աջակցում ենք, որպեսզի երիտասարդները տեր կանգնեն իրենց իրավունքներին»,- նշեց Մարիամ Մկրտչյանը; «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է` միջազգային փորձը ցույց է տվել, որ մինչեւ չզարգանան համայնքները, եւ քաղաքացիական հասարակություն ասածը չդառնա մեր առօրյան, չենք ունենալու զարգացած պետություն։ «Մեզ պետք է փոխվել մտածելակերպի մակարդակով, եւ այդ ժամանակ համոզված եմ, եւ արտագաղթը կկրճատվի, որովհետեւ զուտ հույսը դնելը պետական մակարդակով ղեկավարության վրա, գյուղապետի եւ քաղաքապետի վրա, չի լինի»,- եզրափակեց տիկին Ալավերդյանը: