Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում

b1b928ab33ecb7e4d95624ec35dd1105

Qahana.am-ի նամակագիրներին այս օրերին առավել շատ հուզող հարցերն ու պատասխանները. 1. Քրիստոսի Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը: Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք քառասուն օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասուներորդ օրը: Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան: 2. Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են: Նախ, «հին կամ նոր ննջեցյալ» հասկացողություն գոյություն չունի: Բոլոր ննջեցյալները Աստծո հովանու ներքո են անկախ այն բանից, թե երբ են մահացել: Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում: Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան: Qahana.am