Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատար մեքենան շուռ է եկել Դավիթ Բեկի փողոցում

Հասարակություն
10264490_10202701877080517_225049966347409007_n

Ապրիլի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 պետհամարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1990 թ. ծնված Ա. Բ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը, լուսանկարը տրամադրել է մեր ընթերցողներից մեկը։