Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքս Ֆերգյուսոնը պայքարում է քաղցկեղի դեմ

Սպորտ
sport-ferguson

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը 250 հազար ֆունտ սթեռլինգ է փոխանցել հետազոտություններին, որի նպատակն է ստեղծել քաղցկեղի բուժման դեղամիջոց: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail թերթը, շոտլանդացի մասնագետը բարերից մեկում ծանոթացել է մի պրոֆեսորի հետ, որը նման հետազոտություններ է անցկացնում: Այդ հանդիպումից հետո Ալեքս Ֆերգյուսոնը վերը նշված գումարի տրամադրման անդորագիր է ստորագրել: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզչի մայրն ու հայրը մահացել են հենց քաղցկեղից: