Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետրոսյանը եւ Անդրիասյանը ոչ-ոքի խաղացին

Սպորտ
sport-chess

Դուբայում անցկացվող շախմատի բաց մրցաշարի նախավերջին տուրից հետո Հայաստանի երեք ներկայացուցիչները դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: 8-րդ տուրում համակարգիչը միմյանց դեմ հանեց մեր գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանին եւ Զավեն Անդրիասյանին: Նրանք 31-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին եւ հերթական կես միավորները կորցրին: Դրանից հետո երկու շախմատիստները վաստակեցին 5,5 միավոր եւ ետ մնացին ութ առաջատարներից, որոնք էլ միմյանց միջեւ կխաղարկեն առաջին երեք տեղերը: Մեր երրորդ մասնակից Վլադիմիր Հակոբյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց իրանցի Ամիրեզա Պուրամեզանալի հետ եւ այժմ ունի 5 միավոր: