Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը կոալիցիայում մնալու հարցը կքննարկի վաղը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Margaryan-Hovhannes1

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ասել է, որ վաղը քաղխորհրդի նիստ կլինի, և կքննարկվի նոր քաղաքական իրավիճակը։ «Ա1+»-ի հարցին՝ «այս նոր քաղաքական իրավիճակում որտե՞ղ եք տեսնում ՕԵԿ-ի տեղը», ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Նոր իրավիճակի հետ կապված ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, տարբեր հարցեր կքննարկվեն, այդ թվում նոր իրավիճակում ՕԵԿ-ի դիրքը, տեղը, դերը եւ այլն, «Օրինաց երկիրը» միշտ էլ առանցքային դերակատարություն է ունեցել մեր քաղաքական դաշտում եւ կունենա, քաղխորհրդի նիստը կլինի, կքննարկենք, կորոշենք, տեղյակ կպահենք բոլոր հարցերի մասին»: Հիշեցնենք, որ համառ լուրեր են պտտվում այն մասին, թե ՕԵԿ-ը, հնարավոր է, դուրս գա կոալիցիայից։ Այս հարցին Հովհաննես Մարգարյանը հստակ պատասխան չտվեց՝ կրկնելով, որ բոլոր հարցերը կքննարկվեն վաղը։