Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ մեկնարկին

Սպորտ
6420206c2d37408a2579e4573366c947

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝ 46-49 կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով: Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող Ահմեդ Միցիկ հետ:     Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն