Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ի հետ համաձայնեցրել են». Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
57aC2fdWcfE

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով` իշխանությունը թուլացրեց ոչ իշխանական ուժերի պայքարը` «Ա1+»-ի հետ զրույցում այսօր հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ պայմանավորված էր այս թեկնածուն, իր պայքարը ԲՀԿ-ն նույն ինտենսիվությամբ հաստատ չի շարունակի»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանում ամեն ինչ եթե անգամ Մոսկվայի թելադրանքով չէ, ապա հաստատ նրա հետ պայմանավորվածության արդյունք է. «Բացառություն չէր նաեւ վարչապետի ընտրությունը»։ Կբարելավի արդյո՞ք տնտեսությունը Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք։ Ըստ քաղաքագետի դա գրեթե անհավանական է, իսկ թե ինչու դիտեք տեսանյութում։