Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Wikileaks-ում՝ Հ. Աբրահամյանի մասին. Аrmenianow.com

Քաղաքականություն
834dbb98c39264b050b4465868881edf

Հովիկ Աբրահամյանը հայաստանյան այն քաղաքական գործիչներից էր, ում անունը հիշատակվել էր Wikileaks-ի կողմից գաղտնազերծված նամակներում: 2008 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ պետական դեպարտամենտ ուղարկած գաղտնի նամակում Հայաստանում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչը գրում է, որ Աբրահամյանը հանրապետական այն քաղաքական գործիչներից է, ով օգտագործում է քաղաքական իշխանությունն իր բիզնես շահերն առաջ տանելու համար: ԱՄՆ դեսպանատան գործերի ժամականավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2008 թ. ապրիլի 21-ին ձևավորված ՀՀ նոր կառավարության մասին ԱՄՆ Պետդեպին տեղեկացրել է, որ Աբրահամյանը վատ համբավ ունի թե՛ կոռուպցիայի և թե՛ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ եղել է ամենակեղտոտ մարտավարական քայլերի իրականացնողը: Մեկ տարի անց մեկ այլ նամակով Փենինգթոնը փոխանցում է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ գործարար Միխայիլ Բաղդասարովի խոսքը Աբրահամյանի մասին: «Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի անարդյունավետությունը որպես վարչապետ օգնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական վերելքին: Բաղդասարովի խոսքով՝ երբ հայաստանյան քաղաքական դաշտի խոշոր խաղացողները ցանկանում են, որ ինչ-որ բան կատարվի, նրանք անտեսում են վարչապետին և գնում են Աբրահամյանի մոտ: Գործարարը նշել է, որ Աբրահամյանին չպետք է թերագնահատել, նա արդեն հասցրել է «ստվերային կառավարություն» ստեղծել խորհրդարանում: Բաղդասարովը ենթադրել է, որ Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը, և, վերջ ի վերջո, Հայաստանի նախագահ»: Չնայած 2006 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն Աբրահամյանը ունի 53,24 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, չորս միավոր անշարժ գույք՝Երևանում, այնուհանդերձ հանրությունը շատ ավելի լավ ծանոթ է մայրաքաղաքում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, 2500 քառակուսի մետր տարածքի վրա կառուցած նրա տանը, որը գրեթե ԱԺ շենքի փոքր կրկնօրինակն է: 2006-ին տարածքային կառավարման նախարար Աբրահամյանի բանկային հաշիվներին 2007-ի հունվարի 1-ի դրությամբ եղել է 55 միլիոն դրամ և մեկ միլիոն 830 հազար դոլար, ժամանակակից նկարիչների 30 կտավ: Նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին են պատկանում «Արտֆուդ» պահածոների ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Արգամը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Չնայած այս փաստին, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Հովիկ Աբրահամյանին տրվել է ազատություն կադրային քաղաքականության հարցում և ոչ թե առաջնորդվել քավոր-սանիկական սկզբունքով»: Մանրամասներն այստեղ