Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում` նոր վարչապետի նշանակում: (տեսանյութ)

Քաղաքականություն
3494bb1fe334efdfa770efc726873efa

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: Արդեն գրասենյակ են ժամանել կուսակցության ԳՄ անդամներ, ՀՀ վարչապետի հրաժարական ներկայացրած, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախարարների պաշտոնակատարներ Արմեն Աշոտյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստին կհաջորդի գործադիր խորհրդի նիստը, որից հետո կհայտարարվի ՀՀ 13-րդ վարչապետի անունը:
Դիտեք ուղիղ