A
A
Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոնի գրասենյակ (տեսանյութ)
Րոպեներ առաջ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի գրասենյակ։ Այստեղ նրան պետք է ընտրեն որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ: Շենքի դիմաց նրան դիմավորեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ: Սերժ Սարգսյանին մուտքի մոտ մոտեցան ինչ-որ կանայք՝ անձամբ նրան նամակ հանձնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում: