Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ դեպքում Հովիկ Աբրահամյանը կդառնա վարչապետ (տեսանյութ)

Հարցազրույց
5db835fe19ad8234220f24b919a6f10b

ԱԺ նախագահ, ՀՀ նոր վարչապետի քննարկվող թեկնածուներից Հովիկ Աբրահամյանը կարող է քաղաքական «մոստիկ» լինել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ: Այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում` անդրադառնալով նոր վարչապետի նշանակման վերաբերյալ քաղաքական ուժերին կոնսուլտացիաների հրավիրած Սերժ Սարգսյանի առաջարկին: Ըստ նրա` սա քաղաքական գործընթաց է, որ կա շատ երկրներում. «Քաղաքական բանակցություններ են գնում, դա նորմալ է, պարզապես նոր վարչապետի անվան հրապարակումը հետաձգվում է այն պատճառով, որ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Եթե հատկապես ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դառնում են իշխանական կոալիցիա, ապա սկսում են կիսել իշխանության պատասխանատվությունը: Այդ դեպքում հստակ է` մեկ վարչապետ է լինում, եւ ավելի հավանական է, որ նա կլինի Հովիկ Աբրահամյանը: Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, այս դեպքում անձի խնդիր է առաջանում»: