Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը փակագծեր է բացում

Քաղաքականություն
800_1445-copy

«Դաշնակցության 7 ծրագրային կետերը հնարավոր էլ չէ ընդունել»,-այսօր ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: Բայց նա ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի համագործակցությունը հնարավոր է համարում. «Կառուցողականությունը նկատելի է»: ԲՀԿ-ի մասով պարոն Սահակյանը նշում է, որ նրանք տնտեսական ծրագրեր են ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ «փորձելու են պրոցեսի մեջ դնել, որը շատ լավ է, շատ գնահատելի է»: Պարոն Սահակյանը որոշ փակագծեր է բացել Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպումից. «ԲՀԿ-ն որեւէ բան չի առաջարկում ուզելու տեսակետից, նա իր խնդիրը տեսնում է արդեն իրագործված, խոսքը վերաբերվում է կառավարության հրաժարականին»: ԲՀԿ-ն, ըստ նրա, պաշտոն չի ուզում, ուզում է տնտեսական իրավիճակը փոխել: Առայժմ պարոն Սահակյանը չգիտի` ԲՀԿ-ն մնալու է որպես կառավարությանը քննադատող ո՞ւժ, թե՞ այլ բանով է զբաղվելու. «Կառավարությանը մենք ինքներս էլ ենք քննադատում, ամենահեշտը քննադատելն է: Ես կարծում եմ նույն դաշտում կլինի, ինքը այլընտրանքային է ասում»: Սահակյանը բացառում է, որ ստեղծված իրավիճակը կարող է տանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Հրաժարականից հետո սառը ջուր լցվեց, մինչեւ էսօր չեն կարողանում որեւէ հարց որոշել»,-քառյակի հետագա գործողությունների մասին ասում է նա: