Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թատրոն X»-ը՝ մարզերի և երիտասարդների համար (տեսանյութ)

Մշակույթ
d93046524b7aea3e8a0abcdcd7337c58

Ապրիլի 11-ից մեկնարկում է ամենամյա «Թատրոն X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը։ Փառատոնի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու մարզային թատրոններին: Տեղեկացնում են «Թատրոն X»-ի կազմակերպիչները. «սա մեր թատերական փառատոններից ամենապահանջված, ամենահետաքրքիր, ամենաարդյունավետ այն իմաստով, որ հետագայում արդյունքները մենք օգտագործում ենք, այդ փառատոնների շարքին է դասվում»,- այսօր փառատոնի բացմանը նվիրված ասուլիսին նշեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, նա նաև առանձնացրեց ևս մեկ թիրախ. «Այն է, որ այս ներկայացումները, որ դիտվում են մասնագիտական խմբի կողմից, անպայման հետագայում վերլուծվում են: Դա հնարավորություն է տալիս այդ ստեղծագործող խմբերին ինչ-որ կերպ փոփոխություններ անել, նոր մոտեցումներ ներառել»: Իսկ փառատոնի նախագահ Արա Խզմալյանը հավելեց, որ փառատոն փորձում է առաջին պլան բերել անկախ ստեղծագործական երիտասարդական խմբերին. «Ցուցակում կան երիտասարդական խմբեր, որոնց մասին ես ինքս պատկերացում չունեի։ Ի հաստատում այս ամենի կարող եմ ասել, որ հենց այս փառատոնից ստեղծվեց երիտասարդ թատերագետների աջակցման նախագիծը»,- ասաց Արա Խզմալյանը: