A
A
Նախագահի նստավայր մտան ԲՀԿ, ապա ՕԵԿ ներկայացուցիչները
«Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ հենց նոր Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը։ Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Կուսակցությունից նախապես հայտնել էին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: Ավելի ուշ եկան ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը։