Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չնայած առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, հրաժարականի հիմքեր չկային» (տեսանյութ)

Քաղաքականություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի համար վարչապետի հրաժարականը անակնակալ էր. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր: Չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, պետք է անկեղծ նկատել, որ հրաժարականի հիմքեր չկային, քանի որ Հայաստանը ավելի ծանր վիճակում է եղել, որին հրաժարականներ չեն հաջորդել», -նկատում է նա: Ատենապետը համոզված է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապ չունի ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության հետ. «Իմ խորին համոզմամբ՝ վարչապետը սեփական կամքով է հրաժարական տվել և դա պարտադրված չէր»: Ըստ նրա` անձի փոփոխությունը չի կարող երկրում ինչ-որ բան փոխել, մեզ համակարգային փոփոխություններ են պետք. «Խոսվում է ոչ իշխանական 4 ուժերի համագործակցության մասին, թե նրանք կմտնեն այսպես ասած ազգային համաձայնության կառավարության մեջ, բայց դա էլի ինչ-որ բան չի փոխելու: Մենք այդ չորս ուժերից գոնե երեքին տեսել ենք իշխանության բարձր էշելոններում, և թույլ տվեք ասել, որ նրանց պաշտոնավարման տարիներին Հայաստանում վիճակը առանձնապես դրական չէր և չէր փայլում ոչ սոցիալական վիճակը, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանությունը»,-նշեց նա: Ատենապետը խուսափեց կանխատեսումներ անել, թե ով կդառնա վարչապետ: Ըստ նրա `դա հիմա այդքան էլ էական չէ: Ի դեպ, Նարեկ Գալստյանը 2012-2013 թվականին եղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը: