Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները պահանջում են գազի վճարների 30 տոկոսը հետ վերադարձնել (տեսանյութ)

Հասարակություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Կառավարության շենքի մոտ այս պահին հավաքված են մի քանի քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում են գազի գնի թանկացման դեմ, ինչպես նաեւ պահանջում են վերադարձնել ձմռան ընթացքում կուտակած գազի վճարների 30 տոկոսից ավելին։ Ակցիայի կազմակերպիչ, Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են պաշտոնաթող վարչապետին, Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարարների պաշտոնակատարներին իջնել ու բացատրություն տալ։ Նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը հավելեց, որ իրենց գողացված գումարները պետք է վերադարձվեն։ Վահան Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր ոստիկանությունից եկել են իրենց տուն եւ հրավիրել բաժին։ Նա այս հանգամանքը փոխկապակցում է իր քաղաքացիական ակտիվության հետ։ Այս պահին կառավարության շենքի դիմաց ակցիա են անում նաեւ Դալմայի այգիների  հողատարածքների նախկին սեփականատերերը, ինչպես նաեւ սոցիալական խնդիրներ ունեցող այլ քաղաքացիներ։