Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ընդդիմության մասին. «Եթե կոալիցիա չմտնեն, կհայտնվեն լուսանցքում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cc3c8ffc56d27b9263b34c7e2c28ab2c

«Մեկը մյուսից լավ թեկնածուներ ունենք»,-վարչապետի թեկնածուի մասին այսօր ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա դեռեւս չի կարող ասել, թե ում վրա է կանգ առել Սերժ Սարգսյանը։ Նա բացառեց, որ հինգշաբթի օրը հայտնի կդառնա նոր վարչապետի անունը. «Հինգշաբթի ընդամենը մեր գործադիր նիստի օրն է»։ Եթե քառյակը չհամաձայնվի համագործակցել ՀՀԿ-ի հետ նոր կառավարության ձեւավորման աշխատանքներում, ըստ պարոն Սահակյանի, կհայտնվի լուսանցքում։ «Մի կուսակցությունից էլ լսեցի, որ մենք երեւի վարչապետի թեկնածու չառաջարկենք։ Իբր թե մենք խնդրել ենք, որ թեկնածու առաջարկեն, իրենք էլ հրաժարվում են»,-ընդդիմադիր ուժերից մեկին ծաղրեց պարոն Սահակյանը։ Ի դեպ, հարցին, թե «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին ՀՀԿ-ն տեսնու՞մ է նոր կոալիցիայում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Բայց բան չեն ասել, որ տեսնենք։ Էտի տեսողության հետ կապված չի, մտավոր անալիզների հետեւանք է»։