ԱՆ աշխատակիցները ծեծել են քաղաքացուն. ՄԻՊ-ը հրապարակում է ձայնագրությունը
ՄԻՊ հաղորդագրությունը. 32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին: Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձինք և բռնություն գործադրել նրա հանդեպ: Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին: Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատասխան ձայնագրությունը: Պաշտպանի աշխատակազմ [audio mp3="http://www.a1plus.am/wp-content/uploads/2014/04/Głos-0012.mp3"][/audio]