Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարար Հովնանյանը` Ռ. Քոչարյանի ու Հ. Աբրահամյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
2b398f7b2bae8312d7e274e3b65472bc

ՀՀ նորանշանակ վարչապետը պետք է լինի գործ ստեղծող եւ գումարը շրջանառության մեջ դնող անձ՝ այս կարծիքին է գործարար Վահագն Հովնանյանը: Անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը` նա անդրադարձավ նախ Կենսաթոշակային կուտակային համակարգին՝ նշելով, որ «պարտադիր բաղադրիչը օրինական չէ». «Եթե բարեբեր ժամանակներ լինեին, ուրիշ կլիներ, բայց հիմա դժվար ժամանակներ են, եւ ժողովրդի բերանից պատառ հանելը սխալ է»,- նշեց նա: Վարչապետի հնարավոր թեկնածուների մասին խոսելով` նա անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեց, որ Ռոբերտ Քոչարյանը գործարար է, նրա օրոք կարողացավ ստեղծել Վահագնի թաղամասը, իսկ Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, սակայն բարեւի մակարդակից չի անցնում: Սփյուռքահայ գործարարին ոչինչ չի խանգարում աշխատելու համար: «Ով գործը շիտակ է անում, վախենալու խնդիր չունի: Ամեն ձեւով դրախտավայր է հայրենիքը, ոչ մեկը չի խանգարում: Ամեն երկիր իր դժվարությունները ունի եւ կարող ես ճիշտ աշխատելով առաջ գնալ»,- եզրափակեց նա: