Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը չի հանդիպի Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

Վարչապետի հրաժարականը ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի համար անակնկալ չէր, բայց բոլոր դեպքերում ապրիլի 4-ը շուտ էր «Ես սպասում էի 20-ի շրջակայքում»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը։ Նա համոզված է` վարչապետի հրաժարականի պատճառը իրենք են` 4 ոչ իշխանական ուժերը, իրենց առաջիկա շուրջօրյա հանրահավաքները վախեցրին վարչապետին: Հիմա մի փոքր կվերանայեն բողոքի գործողությունը Բարգավաճ Հայաստանում դեռ չեն որոշակիացրել, թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում Իսկ ԲՀԿ-ն իր թեկնածուին ներկայացնելու՞ է վարչապետի պաշտոնում.«Չեմ կարծում»: Պարոն Մարգարյանը հստակեցնում է` իրենք դեռ իշխանությանը ներկայացնելու են, թե ինչպիսի կառավարություն են պատկերացնում: Գագիկ Ծառուկյանն արդեն հանդիպել է Սերժ Սարգսյանին. «Բոլորն էլ հանդիպելու են»: Բոլորը չեն հանդիպելու: Լեւոն Զուրաբյանն այսօր բացառեց, որ ՀԱԿ խմբակցությունը կհանդիպի Սերժ Սարգսյանին: Նրանք այդ մարդու հետ քննարկելու ոչինչ չունեն Բաղրամյան 26-ում. «Մենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չենք հանդիպում»: Ըստ Լեւոն Զուրաբյանի, վարչապետի հրաժարականը պատճառ էր ապրիլի 28-ին հրավիրվելիք հանրահավաքի, որը խուճապ առաջացրեց իշխանությունում. «Ոչ թե ուղղակի կապ ունի, այլ միակ պատճառը հրաժարականի, դա էր»: Հաջորդը Սերժ Սարգսյանի հրաժարականի հերթն է,-հասկացնում է Լեւոն Զուրաբյանը: «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, որի մոտ այսօր հավաքվել էր հրաշալի քառյակը, փաստեց, որ այդ հարցում տարբերվում է 4-ի մոտեցումը «Մենք ամբողջական իշխանափոխության եւ արմատական համակարգային փոփոխության կողմնակից ենք»,-ասաց նա: Քառյակը, սակայն, այսօր նախագահի հրաժարականի հարց չի քննարկել: Նույնիսկ վարչապետի թեկնածության հարց չի քննարկել: Իրենք ընդհանրապես անհատների խնդիր չեն դրել: Խոսում են, որ այսօրվանից քառյակի ճանապարհները բաժանվում են: Ի դեպ, այսօր Ազգային Ժողով էր այցելել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վարդան Օսկանյանը բորբոքված ինչ-որ բան է փորձում հասկացնել պարոն Ծառուկյանին: Ուշադիր լսելուց հետո վերջինս հանկարծ շրջվում է, քահ-քահ ծիծաղում է իրեն նկատած լրագրողների առջեւ ու անհայտանում շքախմբի հետ: