A
A
Սերժ Սարգսյանի միջամտությանն են սպասում. ակցիա (տեսանյութ)
Տարբեր տարիներին տարբեր զորամասերում մահացած զինծառայողների մայրերը կրկին կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում են պատժել իրենց որդիների սպանությունների իրական մեղավորներին։ Պաշտոնական վարկածով էլեկտրահարված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նշում է. «Իմ երեխակի վրա եղել են մարմնական վնասվածքներ, որ դատաբժիշկը չի նկարագրել, ու այն ժամանակ, երբ որ դատավարությունը գնում էր, ասում էին՝ մենք այդ վնասվածքները չենք կարող նկարագրել, որովհետև գործը անփութության հոդվածում է գտնվում»: Նրանց գնահատմամբ՝ որպեսզի այսքան տարիներից հետո վերջապես բացահայտվեն սպանությունները, անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի միջամտությունը։ http://youtu.be/