Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում 364 օր խաբելու օր է, 1 օր՝ ծիծաղի. Հումորային դրվագներ մեծերի կյանքից (տեսանյութ)

Հասարակություն
9537c0d40f06a23af9df1dffc132992d

Հայաստանում 364 օր խաբելու օր է, 1 օր՝ ծիծաղի: Այս կարծիքը հայտնեց թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով Ծիծաղի օրվա՝ Ապրիլի 1-ի մասին: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, խոսելով Հայաստանում հումորի մակարդակի մասին, Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ այսօր մասնավորապես հեռուստատեսային հումորը դարձել է գռեհիկ և կոպիտ: Նրա կարծիքով դրա պատճառը ամեն կերպ հանդիսատեսին դուր գալու ձգտումն է: Խոսելով Հայաստանի հումորի առանձնահատկությունների մասին՝ ըստ տարածաշրջանների, նա առանձնացրեց Գյումրեցիների հումորը. «Նույնիսկ երկրաշարժը չկոտրեց գյումրեցիների մեջ հումորի զգացումը»։ Թատերագետը շնորհավորեց նաեւ հայ մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Նա հիշեց մի քանի հումորային դրվագներ Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և Սոս Սարգսյանի կյանքից: Տեսանյութը՝ ստորեւ քիչ անց