Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն հիմք է ընդունում միայն Ծառուկյանի հայտարարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
7c51d0cb1b31b5f41b233095cec635f8

ԲՀԿ-ի բարիկադներ կառուցելու գաղափարին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ն որոշել է ոչ իշխանական ուժերի մեջ լոկոմոտիվ դառնալ. «Ոչ իշխանական ուժերի ավելի ռադիկալ, ծայրահեղական քննադատություն ասողը պետք է լոկոմոտիվի դերը տանի, այս դեպքում էլ ԲՀԿ-ն որոշեց, որ բարիկադներ կառուցի և լոկոմոտիվն ինքը լինի»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը հավելեց նաեւ, որ ՀՀԿ-ն հիմք է ընդունում միայն ԲՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Հիշեցնենք, որ բարիկադներ կառուցելու մասին հայտարարությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էր արել. «Թե որտե՞ղ, ի՞նչ բարիկադներ պետք է կառուցի ԲՀԿ–ն, ինձ համար դեռևս անհայտ է, քանի որ բարիկադներ կառուցողները մի փոքր այլ են: Իսկ նրանք բարիկադների հետևում կռիվ տվողի կեցվածք էլ չունեն, եւ հետո մենք բարիկադներ կառուցելու առիթն էլ չենք տվել»։