Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխվելու են մաքսազերծման ժամկետները

Տնտեսություն
max

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվել են երեք աշխատանքային խմբեր` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացն իրականացնելու համար, այս մասին «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Այդ խմբերի միջոցով աշխատելու են գործընկեր երկրների հետ: «Մաքսային համակարգի հետ կապված փոփոխություններից մեկը մաքսային ձևակերպումներն են: Մենք պարտավոր ենք մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացնել մեկ պատուհան սկզբունքով, ինչպես նաև պետք է անցնենք ամբողջությամբ հայտարարագրերը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու սկզբունքին»,-ասաց նա: Ֆինանսների նախարարը նշեց նաեւ, որ փոփոխվելու են ապրանքներիմաքսազերծման  ժամկետները. «Ապրանքների ներմուծելիս այսօր 10 օրվա ընթացքում պետք է բոլոր պարտադիր վճարումները իրականացվեն, որից հետո միայն կարող են մաքսազերծվել ապրանքները: ՄՄ-ի օրենքներով կարելի է տարաժամկետել վճարումներ՝ կիրառելով բանկային երաշխիքներ կամ այլ միջոցներ»։ Նա նաեւ հիշեցրեց, որ այս պահին ՀՀ-ի և ՄՄ-ի միջև ընթանում են բանակցություններ՝ նվազեցնելու երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող 900 ապրանքների նկատմամբ մաքսազերծման տոկոսադրույքները։