Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն Աշոտյանին կիջեցնի «պառկետի վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ca63c13d3bdb15653739947117ba8c36

98 պատգամավորով ԱԺ այսօր սկսեց իր քառօրյայի աշխատանքները։ Շարունակվեց «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության առաջարկի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, թե ինչի մասին է քննարկվող նախագիծը. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների որոշակի սոցիալական շերտերին պատկանող ուսանողների համար նախատեսել որոշակի զեղչեր՝ վարձերի հետ կապված, այն էլ որոշ մասինը։ Իհարկե՝ լավ է։ Բայց դա չի նշանակում, որ լավ ձեւակերպված նախագծի արդյունքները պետք է դրական լինեն։ Վերցնենք օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունը, որտեղ ոսկեղենիկ հայերենով տեքստեր են գրված, բայց եկեք դուրս գանք եւ տեսնենք, որ միայն ձեւակերպումների գեղեցկության հետ կապված չէ դրանց տեղի ունենալը»։ Պարոն Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե վերջերս հանրությունը ինչ երկու շատ ուժեղ ազդակ ստացավ. «Բուհական համակարգում որոշակի լծակների գործադրմամբ գործում են երիտհանրապետականների խմբակներ, որոնք անհրաժեշտության պահին գործում են։ Խոսքը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ միջադեպի եւ փետրվարի 26-ին ագրարային համալսարանի ուսանողների՝ փողոցում երիտասարդների վրա հարձակումն է, իսկ հարձակման մասնակիցը պարգեւատրում է ստացել։ Ես հարց եմ տալիս Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին. Ի՞նչ եք արել այդ մարդկանց պատժելու համար, եւ հարցը տալիս եմ առանց որակումների։ Իսկ ԿԳ նախարարը փոխանակ այս ամբիոնից պատասխանի պատգամավորին, ինչ -որ շուտասելուկներ է ասում, գլուխկոտրուկներ»,-նշեց պատգամավորը։ «Սա «Клуб Весёлых и Находчивых»-ի պոլուֆինալը չի, որ գաք շուտասելուկներով եւ շուլուխներով խոսեք։ Արմեն Աշոտյանն ասում է՝ այդ երիտասարդները ներողություն են խնդրել։ Ասում է, եկեք չխոսենք էդ մասին, էս շատ բան սովորություն է. դե մարտի մեկի մասին չխոսենք, ժամանակը անցավ, կեղծված ընտրությունների մասին չխոսենք։ Ինչու՞ է ասում չխոսենք, որովհետեւ ինքը սովորել է, որ գա էս ամբիոնից հրեշտակի կերպարով թեւածի ԱԺ դահլիճում։ Էդ հարցադրումներով ես ինքս եմ ձեզ իջեցնելու պարկետի վրա։ Հանրային գիտակցության մեջ ձեր կառուցած կրթական համակարգի ամենատեսանելի, լսելի սիմվոլները Սաքուլիկներն են, որոնք հերոսաբար պաշտպանել են Տարոն Մարգարյանին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։