Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ

Հասարակություն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թվով 200 շրջանավարտներ այսօր դիպլոմներ ստացան: ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանագրով նրանց շնորհվեց նաեւ նախնական սպայական՝ լեյտենանտի կոչում: Կուրսանտները ինստիտուտի թվով 8-րդ շրջանավարտներն են: Ընդհանուր առմամբ ինստիտուտը տվել է մոտ 1000 շրջանավարտ:

Ավանդության համաձայն կուրսանտներսի դիպլոմները հանձնվեցին հանդիսավոր ձեւով: 6 գերազանցիկների դիպլոմները հանձնեց անձամբ ՊՆ Սերժ Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ այս շրջանավարտները ոչ միայն կհամալրեն սպայական կազմն, այլեւ կնպաստեն հայկական բանակի կանոնավոր զարգացմանը, որն էլ իր հերթին կնպաստի բանակի մասին եղած ստերեոտիպ կարծիքի վերացմանը:

Ընդհանրապես Սերժ Սարգսյանը համամիտ չէ այդ կարծիքի հետ: Պաշտպանության նախարարը գտնում է, որ գոնե այսօր այդ կարծիքը չպետք է գերիշխող լինի, քանի որ 2002 թվականին հանցագործությունների թիվը բանակում 3 անգամ կրճատվել է, իսկ վերջին 3-4 տարում մահվան ելքերով դեպքերի թիվը կրճատվել է 5 անգամ:

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 2003 թվականին Հայաստանում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Նախարարը հնարավոր համարեց նաեւ թուրքական ստորաբաժանման մասնակցությունը զորավարժություններին: Նա չգիտես ինչու հանգստացրեց լրագրողներին, ասելով . « Բոլորիդ հնարավորություն կտանք տեսնելու, որ այդտեղ որեւէ սարսափելի բան չկա»: