Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանն իր կառավարության մասին՝ «արնախում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ashotyan-Armen12

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անհամբեր է` ինչու՞ է ընդդիմությունը մեկ ամիս սպասում կառավարությանը անվստահություն հայտնելու համար, թող հենց այսօր հայտնեն. «Ինչու՞ եւս մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արնախում կառավարության ձեռքերում»: Նրան բացատրում են` ժողովուրդը պետք է տառապի, որովհետեւ ընդդիմությունը կառավարության ծրագիր է գրում, որպեսզի հաջորդ կառավարությունն աշխատի այդ ծրագրով: Արմեն Աշոտյանը հիշեցնում է` չի լինելու այդպիսի հնարավորություն ընդդիմության համար. «Կառավարության հրաժարականը բացառապես մեծամասնության հարց կարող է լինել»: Հանրապետական նախարարը բացառում է, որ կառավարությունը հրաժարական կտա, եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի Կենսաթոշակային օրենքի «պարտադիր» դրույթը. «Իսկ եթե ՍԴ-ի որոշումը լինի, ի հակառակ կառավարության տեսակետի, առավելեւս կառավարությունն իր քաղաքական միսիան կատարել է փայլուն»: Արմեն Աշոտյանը նկատի ունի, որ կառավարության հաղթանակն է լինելու Սահմանադրական դատարանի առանց կողմնակի ճնշումների կայացված որոշումը: «Ինչու անպայման հրաժարական,-փորձում է հասկանալ ֆինանսների նախարարը։- Կառավարությունն իր առջեւ դրած խնդիրները լիարժեք կարողանում է լուծել»: Նախարարն այսօր էլ համոզված է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի բոլորը պատրաստվեն պարտադիր կուտակայինի կիրառմանը, հանդիպումներ են եղել աշխատանքային կոլեկտիվների հետ, սեմինարներ են եղել. «Մի քանի տասնյակ հազար բուկլետ, զանգեր»: Ըստ նախարարի, ոչ մի օրենք այսպիսի քննարկում չի անցել, հարցը հիմա քաղաքական քննարկումների դաշտում է. «Իսկ քաղաքական քննարկումների դաշտի վրա որեւէ բացահայտող սեմինար, որեւէ այլ իրազեկման արշավ չի ազդի»: Ի դեպ, նախարարը նկատեց, որ ինքը տեղին չի համարում օրենքից հեռացնել «պարտադիր» բաղադրիչը, բայց այն օրենքից հանելու մասին կխոսեն միայն Սահմանադրական դատարանի վճռից հետո: