Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանները ներխուժել են կառավարության կազմակերպած կոնֆերանսին

Հասարակություն
Teghut

«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցները «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։ Ուստի ալտեր-կոնֆերանսի մասնակիցները պատրաստել են հայտարարություն, որը կներկայացվի Մարիոթ հյուրանոցի ներսում անցկացվող կոնֆերանսի մասնակիցներին, այնուհետև կքննարկվի հյուրանոցիդ դուրս անցկացվող ալտեր կոնֆերանսի ընթացքում: Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև: Հայտարարություն «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսի կապակցությամբ Երևան, մարտի 25 Մենք՝ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցներս, Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում ենք որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի սքողմանն ուղղված քայլ։ Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատների աջակցությամբ։ Այս երկրների հանքարդյունաբերական կազմակերպությունները ներկայում շահագործում են կամ պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում։ Մասնավորապես՝ անգլիական «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ՝ օգտվելով Համաշխարհային բանկ գրուպի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի ընթացքում «միջազգային լավ պրակտիկայից և պատասխանատու հանքարդյունաբերությունից» խոսելու են հենց այս կազմակերպությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները՝ առանց նախապես անդրադառնալու հանքարդյունաբերության արդյունքում բազմաթիվ իրավունքների և նորմերի խախտումներին, աղքատության աճին և բնակչության առողջության վրա աղետալի ազդեցությանը: Կոնֆերանսի կազմակերպիչները, մասնակիցները և օրակարգը, չնայած դրանցում Հայաստանի քաղաքացիական հասարակության փոքրաթիվ մասնակիցների, հուշում են, որ այն անց է կացվում միակողմանիորեն շահագրգիռ սուբյեկտների կողմից և չի կարող համարվել ոչ չեզոք, ոչ գիտական, ոչ էլ հավասարակշռված: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում` ● հանքարդյունաբերությունը կառավարությունը հռչակել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, քանի որ. ○ այն ամենահեշտ միջոցն է քիչ ներդրումով հսկայական շահույթ ստանալու ○ նվազ վերահսկելի է ○ օֆշորային գրանցումների շնորհիվ առավել անտեսանելի է ○ չի կրում պոտենցիալ կամ առաջացրած վնասների դիմաց տույժեր ○ գտնվում է աշխարհում ամենացածր հարկման դաշտում ○ ապահովում է հսկայական եկամուտներ քչերի համար ○ հեշտ է դրանից կորզել հսկայական կաշառքներ ● հանքարդյունաբերությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր և մաքուր տնտեսական զարգացման մոդելներ չեն մշակվում և խթանվում, ● հանքարդյունաբերական ընկերություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահի մաքսիմալացման սկզբունքով և «պատասխանատու» քայլերի չեն դիմի մինչև այդպիսիք չպահանջվեն օրենսդրությամբ, իսկ օրենսդրությունն այսօր նման պահանջներ չի ներկայացնում (ՀՀ օրենսդրությունը ձևավորվում, կարգավորվում և փոփոխվում է մասնավորապես Համաշխարհային Բանկի «թավշյա» թելադրանքով), ● շահագործման լիցենզիա է տրված Հայաստանի բնական ռեսուրսների պաշարների ավելի քան 70%-ին. մետաղական հանքերի 84%ին և ոչ մետաղական հանքերի 64%-ին, ● հանքարդյունաբերությունն ապահովում է պետբյուջեի մուտքերի ընդամենը 5%ը, որի մեծամասնությունն էլ (շուրջ 80%-ը) ապահովում է ընդամենը մեկ ընկերություն, ● պաշտոնական տվյալների համաձայն աղքատ է բնակչության 36%-ը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն օրական 3 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ, ● չկան գործուն մեխանիզմներ՝ ապահովելու շահագրգիռ հանրության վճռորոշ մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում որոշումների կայացման գործընթացում և պաշտպանելու համայնքների գույքային և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը, ● առողջապահական պետական հատկացումները գնալով նվազում են, էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված շատ հիվանդություններ այլևս պետպատվերով չեն բուժվում, սակայն բնակչության առողջական վիճակը գնալով վատթարանում է, ● չկա դատաիրավական պրակտիկա պատասխանատվության ենթարկելու հանքարդյունաբերական մեքենայություններում և կոռուպցիայում թաթախված պաշտոնյաներին, Եվ հաշվի առնելով, որ այս հարցերը չեն քննարկվելու միջազգային կոնֆերանսի ընթացքում, ապա նման խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը մեկնաբանում ենք որպես իրական պատկերը և իրական մարտահրավերները կոծկելու փորձ: Փոխարենը, պահանջում ենք հետևյալը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք` ● Կասեցնել ընդերքօգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը, հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը (Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր, Սվարանց, Բարձրաբերդ, Տաշտուն և այլն) ● Ապահովել գործող հանքերի շահագործման թափանցիկության, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես՝ թափոնների տեղադրման համար հարկում, շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների փոխհատուցում, աշխատողների և ազդեցության անմիջական գոտում գտնվող բնակիչների առողջության ապահովագրում ● Իրականացնել հանքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն ● Կատարել ընդերքի հարստության շահագործման արդյունքում առաջացող եկամտի արդարացի բաշխում հանրության ներկայիս և ապագա անդամների միջև, օրինակ՝ ստեղծել սերունդների անձեռնմխելի ֆոնդ, իրականացնել խիստ հարկային քաղաքականություն, երաշխավորել պարտադիր պետական բաժնեմասի առկայություն ● Կասեցնել օֆշորային գոտում գրանցված հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, բոլորին բերել ներպետական հարկային դաշտ և ապահվելու բոլոր սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիություն ● Համայնքներին օժտել ծրագրերի հաստատմանը մասնակցելու լիարժեք և վճռորոշ իրավունքով ● Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ հանրության կողմից հանքարդյունաբերական ծրագրերի վերահսկողություն իրականացնելու համար ● Ամրագրել օգուտների և վնասների գնահատման ամբողջական մեխանիզմներ օրենսդրության մեջ, այդ թվում՝ ներմուծել էկոհամակարգերի ծառայությունների գնահատումը որպես օրենքով պահանջվող գործընթաց ● Պարտադիր դիտարկել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները հանքարդյունաբերական ծրագրերի քննարկման ժամանակ ● Կատարել մինչ այժմ հանքարդյունաբերական ընկերությունների պատճառած էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում և ապահովել վնասի հատուցում ● Ներդնել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել բարձր վճարներ ու կատարել գանձումներ ● Համագործակցել ՀՀ դատախազության հետ և ապահովել, որ քննվեն մինչև այժմ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերությանը և շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ կատարված ոտնձգություններին, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջում ենք ` ● Համաշխարհային բանկից՝ իրականացնել Հայաստանում զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեության աուդիտ, Հայաստանի զարգացման մեջ իր դերի գնահատում, իր կողմից հովանավորվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես նոր «Ընդերքի մասին օրենսգրքի» արդյունավետության, այդ թվում՝ դրա արդյունքում ոլորտի բարելավման չափանիշների գնահատում և արդյունքների հանրայնացում ● Իսպառ բացառել Հայաստանում նոր հանքեր շահագործելուն ուղղված ներդրումային ծրագրերը (մասնավորապես՝ Ամուլսարի ոսկու հանքը) ● Ֆինանսական աջակցություն տրամադրել միայն մաքուր զարգացման ծրագրերին: Դիվանագիտական ներկայացուցիչներից /դեսպանատներից պահանջում ենք` ● Դադարեցնել հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները և սեփական երկրների մասնավոր ընկերություններին հովանավորելը ● Դադարեցնել ՀՀ կառավարության նկատմամբ հանուն հանքարդյունաբերության իրականացվող ճնշումները ● Պահպանել բացարձակ չեզոքություն և հետապնդել ժողովուրդների միջև բարեկամության և աշխարհի ժողովուրդների բարեկեցության նպատակները: MHM86469 copy MHM86470 copy