Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը «սահմանն անցավ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1836943_624343494312468_1674794660_o

«Ժառանգություն» կուսակցության նախագահի ելույթը «Դեմ եմ»-ի հանրահավաքում ոչ միայն կուտակային կենսաթոշակային պարտադիրի դեմ էր։  Նա պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ընդգծելով, որ «եթե սահմանը անցա, կներեք»։   Նա նկատի ուներ այն հանգամանքը, որ հանրահավաքի կազմակերպիչները  ասել էին, թե չեն ուզում լսել քաղաքական ելույթներ այսօրվա հարթակից։ «Վաղը «Դեմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ»»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ կողմ է ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական և առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի, սահմանադրական հեղափոխության և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու: «Այս շարժումը իրավունք չունի մարելու»,- վստահություն հայտնեց Հովհաննիսյանը` հավելելով, որ բոլորը պետք է ներառվեն «Դ!եմ եմ» շարժման մեջ` միասին փոխելու երկիրը և բերելու սահմանադրական Հայաստան: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` քաղաքական կուսակցությունները, հասարակական նախաձեռնությունները, ազատամարտիկները, երիտասարդները, գյուղը և քաղաքը պետք է վեր կանգնեն ինքնագովեստից ու հասկանան, որ ժողովուրդը երկրի մի ծայրից մյուսն անկասկած դեմ է պարտադիրին: «Գործի անցնելու ժամն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:Նրա համոզմամբ` ինչ էլ լինի դատարանի որոշումը մարտի 28-ին, բոլորը պետք է պատրաստ լինեն վայր դնել բոլոր պաստառները և պահել միայն մեր եռագույն դրոշը: «Անպայման էդ հաղթանակը տեսնելու ենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: