A
A
Վանական-լամային Հայաստանի վիզա չեն տվել
Ձախողվել է Տիբեթյան վանական-լամա Եշե Նյիմանի այցը Հայաստան։ Ըստ այցի կազմակերպիչ «Տիբեթ» կենտրոնի՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը նրան մուտքի արտոնագիր չի տրամադրել։ Հիշեցնենք, որ Տիբեթից հատուկ այցով Հայաստան էր գալու հոգևոր բարձր կարգ ունեցող վանական-լամա Եշե Նյիման՝ Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու համար Ծրագրում նախատեսվում էին հանդիպումներ, դասախոսություններ, հարցազրույցներ, ինչպես նաև այցեր Հայաստանի մարզեր: