Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են Մինսկի խմբի անդամները ուրիշ գործերով զբաղվում

Քաղաքականություն
3d320307dd17e4eeefa00b9c3616fac1

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հնարավորությունները հավասար են: «Ռազմականացումը Հարավային Կովկասում» թեմայի շուրջ կարծիք հայտնեց Մեծ Բրիտանիայի հակամարտությունների հետազոտության և վերլուծության անկախ կենտրոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լանգթոնը. «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ գումարներ է ծախսում զինամթերք ձեռք բերելու համար, սակայն զարգացում չկա։ Իսկ Հայաստանը հույսը դրել է Ռուսատանի վրա։ Երկու համակարգերը ռազմավարական եւ պաշտպանունակության առումով հավասար են»։ «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսում բրիտանացի փորձագետ Թրեյսի Ջերմանն էլ նկատեց, որ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծման հարցում ՆԱՏՕ-ի եւ եվրոպական միության ներկայությունը սահմանափակված է. «ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է, որն էլ մշտապես սահամանփակելու է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջամտությունը»։ Իսկ Մոսկվայի արեւելագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Սկակովն էլ մասնավոր՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման օրինակով նշեց, որ համաշխարհային խաղացողները միայն հետեւում են, թե ինչ է կատարվում կոնֆլիկտային գոտում. «Մինսկի խմբի երեք անդամներից միայն Ռուսաստանը հանդես եկավ Հայաստանի անվտանգության հարցի բարձրացմամբ։ Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի, իսկ քանի որ պատերազմի վտանգ չկա, դրա համար Մինսկի խմբի անդամները ուրիշ գործերով են զբաղվում»։