Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակահանությունը որոշեց մրցակիցներին

Սպորտ
sport-cempionneri-liga-foto

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հաջորդ փուլ մտնելու համար կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Իսպանական «Բարսելոնային» մրցակից բաժին ընկավ այդ երկրի երրորդ մասնակից Մադրիդի «Աթլետիկոն»: Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմերը» կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ անցած խաղարկության հաղթող Մյունխենի «Բավարիան» ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 1-ին եւ 2-ին, իսկ պատասխանները` ապրիլի 8-ին եւ 9-ին: