Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սինթետիկ մարիխուանան անարգել մտնում է Հայաստան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tmradex

Սինթետիկ մարիխուանան կամ, ինչպես ընդունված է անվանել, Սպայս տեսակի թմրամիջոցները, որոնք ազդելով մարդու հոգեկան վիճակի վրա՝ կործանում են ամբողջ իմունային համակարգը, դեռևս արգելված թմրամիջոց չի համարվում Հայաստանում: Սպայսի չնչին գերդոզավորումից ֆիզիկապես ամենապինդ մարդն անգամ հայտնվում է խուճապի մեջ, նրա մոտ առաջանում է մահվան վախ, սրտային ռիթմի արագացում, խշշոց ականջներում, տեսողական խաբկանք, ինչն էլ շատ դեպքերում բերում է անձի չգիտակցված ինքնախեղման կամ ինքնասպանության: Նարկոլոգիական կլինիկայի փոխտնօրեն Պետրոս Սեմիրջյանը վստահեցնում է՝ սպայսն ավելի ուժեղ է ներազդում մարդու հոգեկանի վրա, քան հաշիշը կամ մարիխուանան: Եթե վերջիններիս դեպքում առողջական խնդիրները կամ դրանց նկատմամբ կախվածությունն ավելի ուշ են ի հայտ գալիս, ապա սպայսի հետևանքներն ակնհայտ են դառնում հաշված օրերի ընթացքում: «Ունենալով քիմիական բաղադրություն՝ այն վնասում է նաև այլ օրգաններ, և շատ ավելի արագ, քան մարիխուանան, ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա՝ առաջացնելով որոշակի փոփոխություններ, ընդհուպ մինչև հոգեկան խանգարում: Մի շաբաթ օգտագործելուց հետո արդեն կախվածություն է առաջացնում»,- նշում է պրն Սեմիրջյանը։ Մանրամասներ՝ տեսանյութում