Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ տնտեսությունն արդեն իսկ հիվանդ է. ամեն ինչ կերեւա ամռանը» (տեսանյութ)

Տնտեսություն
2508e4bf8fd6a068ca988c4dbc1eca75

Արեւմուտքի կիրառած պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան ոչ միայն հենց Ռուսաստանի, այլեւ Հայաստանի տնտեսության վրա՝ համոզված է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Չէ՞ որ մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից, էական է։ Իսկ Ռուսաստանում տնտեսական անկումը գրեթե անխուսափելի։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հիմնականում քաղաքական բնույթի են։ Իսկ տնտեսական առումով, եթե անգամ լինեն, Հայաստանի վրա ազդեցություն չեն ունենա։ Ըստ Բագրատ Ասատրյանի ազդեցությունը կերեւա ամռանը, երբ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտը նվազի։ Բագրատ Ասատրյանը նաեւ հիշեցնում է, որ Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ հիվանդ է։ Ու եթե իշխանությունները ճիշտ եզրահանգումներ չանեն, ապա երկիրն անելանելի վիճակում կհայտնվի։ Դիտեք նաեւ տեսանյութը