Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԱՄ BBC

Հասարակություն

Այսուհետեւ, ամեն օր առավոտյան ժամը 9 ին՝ կես ժամ , 106 ու կես «Իմպուլս» ռադիոկայանով եթեր կհերառարձակվի բրիտանական BBC ռադիոկայանի հաղորդումները: Այս մասին տեղեկացնելու համար այսօր համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Հայստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսն ու «Իմպուլս» ռադիոկայանի տնօրեն Գարիկ Խումարյանը:

Մոտ 6 ամսյա բանակցություներների ընթացքում BBC-ին մեկ տարի ժամանակով պայմանգիր է կնքել «Ինպուլս» ռադիոընկերության հետ: Հաղորդումները եթեր են հեռարձակվելու ռուսերեն լեզվով, նախատեսված են Կովկասյան տարածաշրջանի երկրների համար:

Ի դեպ BBC-ին եթեր է հեռարձակվում նաեւ Ադրբեջանում , սակայն ադրբեջաներեն: Այս հանգամանքը դեսպան Թիմոթի Ջոնսը բացատրեց նրանով, որ Ադրբեջանում BBC-ի լսարանը շատ ավելի մեծ է քան Հայստանում: «Դա զուտ տնտեսական խնդիր է , հարցը քաղաքականացնել պետք չէ»: Ըստ դեսպանի Հայաստանը եւս կարող է հույս ունենալ, որ BBC-ին իր հաղորդումները կհեռարձակի նաեւ հայերենով , եթե Մեծ Բրիտանիայի արտգործ նախարարության ֆինանսական վիճակը բարելավվի:
Հեռարձակման ֆինանսավորումը իր վրա է վերցրել բրիտանական կողմը: Այսօր եթե մենք նման հարց բարձրացնենք , ապա արտգործ նախարարությունը կնախընտրի փակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը եւ փոխարենը եթեր հեռարձակել BBC-ի հաղորդումները, նշեց Թիմոթի Ջոնսը :