Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրգեն Եղիազարյանը հիշեց մկանը

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

Մուկը սառնարանում իրեն կախել է, քանի որ ուտելու էլ բան չկա: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ներկա վիճակի մասին արտահայտեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Այս իշխանությունը սպիդով հիվանդ է եւ անհնար է նրան առողջացնելը, եթե թեթեւ հարբուխ լիներ, այն ժամանակ հնարավոր կլիներ առողջացնել»,- ավելացրեց նա: Նա նաեւ ողջունեց չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը. «Նախկին Սովետական միության տարածքից օրինակներ ունենք, թե ինչեր են կատարվում ու չէի ցանկանա, որ մենք էլ գնայինք Եվրահրապարակի ճանապարհներով, քանի որ մեր փոքրիկ Հայաստանի համար դա կործանարար կլինի: Չեմ կարծում, որ քաղաքական այս քառյակը կմնա՝ կմնա երկու կուսակցություն, առաջ կշարժվեն երկու կուսակցություն, քանի որ իշխանությունների ձեռագիրն եմ տեսնում, թե ինչպես է մյուս երկուսի հետ աշխատում»: «Ա1+»-ի հարցի այն հարցին, թե հնարավոր է իշխանությունների այն վարկածը, թե չորս քաղաքական ուժերն ի վերջո կմիավորվեն ԲՀԿ-ի հետ ու քաղաքական դաշտում կլինի երկկուսակցական համակարգ, նա պատասխանեց. « Փոքրիկ ինտրիգներ են դրանք ու հետագա խայծ է՝ անհամաձայնության գոտիներ փնտրելու համար, դա լուրջ բան չէ»: Նրա ընդդիամախոս, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը եւս դրական համարեց չորս ոչ իշանական ուժերի բանակցությունները, միավորումները. «Դրանով ավելի կհստակեցվի ընդդիմադիր դաշտի լղոզվածությունը եւ ավելի ընկալելի կլինեն եւ իրենց, եւ իշխանությունների, եւ հասարակության համար: Սա նաեւ մեր քաղաքական դաշտի առողջացմանն է տանում»: