Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոխատյանը զանգահարեց Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Մարտի ութի առիթով տոնական համերգ էր կազմակերպվել օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգին հրավիրվել էին գեղեցիկ սեռի մոտ հազար ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից։Դահլիճում ուժեղ սեռի ներկայացուցիչներ չկային , իսկ բեմում ելույթ էին ունենում միայն տղամարդիկ։ Օպերայի շենք մտնելիս հյուրերին առաջարկվել էր տալ հայտնի տղամարդկանց անուններ, որոնց շնորհավորանքները կուզենային լսել։ Հայտնի տասը տղամարդկանց մեջ, ում ցանկացել էին լսել կանայք, նաեւ ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանը եւ գլխավոր մարքսիստ  Դավիթ Հակոբյանն էին։ Նրանք հեռախոսով իրենց մաղթանքները փոխանցեցին։ Ազնվազարմ հայ կանանց ուղղված Դավիթ Հակոբյանի շնորհավորանքը առանձնակի ծափերի արժանացավ։ Հրավիրյալները ցանկացել էին լսել նաեւ Սերժ Սարգսյանին, եւ նրան էլ համերգը վարող Հրանտ Թոխատյանը զանգահարեց։ Հաջողվեց կապ հաստատել, եւ կանայք լսեցին, որ Սերժ Սարգսյանը նրանց շատ սիրում  եւ հարգում է։ Ի դեպ, Թոխատյանը դահլիճում գտնվող ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանից խնդրեց հեռախոսահամարը եւ խոստացավ չհիշել։ Համերգը կազմակերպել էր հենց Ռիտա Սարգսյանը։