Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու զինծառայող հրազենային վնասվածք է ստացել

Հասարակություն
army1

Մարտի 4-ին Արմավիրի մարզի N զորամասում ժամկետային զինծառայող Գ.Հ.-ն զենք մաքրելու ժամանակ կրակել է ինքն իրեն` հասցնելով ձախ ազդրի եւ սրունքի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վիրավորում: Նա տեղափոխվել է հոսպիտալ, վիճակը լավ է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փետրվարի 23-ին նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի N զորամասում: Զենք մաքրելու ժամանակ ժամկետային զինծառայող Հ.Գ.-ն անզգուշաբար կրակել է ինքն իրենց` հասցնելով թեթև վնասվածք: Նա նույնպես գտնվում է հոսպիտալում, վիճակը գնահատվում է նորմալ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը): Սույն հոդվածը նախատեսում է պատիժ կալանքի տեսքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: