Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավերժական շարժիչ՝ ատոմակայանի փոխարե՞ն (տեսանյութ)

Հասարակություն
haverjakan-sharjich

Հացադուլ կառավարության շենքի դիմաց։ Այսօր իր ստեղծած հավերժական շարժիչի մասին մեկ անգամ եւս տեղեկացնելու համար մաթեմատիկայի նախկին ուսուցիչ, 72 - ամյա գյուտարար Հենրիկ Մխիթարյանը կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նրա խոսքով՝ 12 տարի է՝ աշխատում է այդ ուղղությամբ եւ ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հենրիկ Մխիթարյանը նշում է, որ եթե հավերժական շարժիչն սկսի աշխատել, ատոմակայանը հանգիստ կարող ենք փակել։ «Երկրագունդը հավերժական շարժիչի ստեղծման համար 10 մլրդ դոլար է խոստանում, իսկ այսօր տեր կանգնող չկա, հավերժական շարժիչ ստեղծել եմ, տունը դրած, աշխատում է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Ի դեպ, վերջինս այսօր անգրագետ անվանեց բոլոր այն մարդկանց՝ այդ թվում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ովքեր նշել են, որ նյութն արժեքավոր չէ։