Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Խոջոյանը՝ խոշտանգված եւ վախեցած (տեսանյութ)

Քաղաքականություն
fa5T9_yFGVA

77-ամյա Մամիկոն Խոջոյանի հարազատները երեկվանից ուշքի չեն գալիս, թե ինչպեն վարվել են նրա հետ ադրբեջանցիները։ Գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջեւանի բժշկական կենտրոնում է։ Մեկ ամիս գերության մեջ գտնվող հայ տղամարդուն ադրբեջանցիները խոշտանգել են՝ կոտրվածքներ, վերքեր։ Ադրբեջանցիները հաշվի չեն առել, որ Մամիկոն Խոջոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը մոլորվել եւ հայտնվել էր հակառակորդի տարածքում։ Տղամարդը չի կարողանում քայլել։ Թմրած վիճակում է. ենթադրվում է , որ նրան տարբեր նյութեր են ներարկել։ Մամիկոն Խոջոյանի այս վիճակը տեսնելով՝ նար հարազատներն ուղղակի հրաշք են համարում նրա ողջ մնալը։ Հայ տղամարդը հայրենադարձվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի եւ հովանու ներքո ։