Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետի գործով նախաքննությունն ավարտվել է

Քաղաքականություն
e8fd60196a92e8278f08a017082faa8f

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը, առաջիկա օրերին գործն արդեն կուղարկվի դատարան։ Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում տուժողի հետ առերեսում չի կատարվել, թեեւ պաշտպանական կողմը պնդել է։ Ըստ նախաքննական մարմնի` քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար գնդապետը 2000 ԱՄՆ դոլար է վերցրել: Սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող ազատամարտիկը մեղադրվում է խարդախության հոդվածով։ Սակայն նրա մարտական ընկերները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է հասարակական գործունեության հետ։ Դեռ անցյալ տարվա մայիս ամսից գնդապետը բարձրաձայնում էր ազատամարտիկների ծանր սոցիալական խնդիրների մասին։