Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՎԱՐԿԱԾ. ՆԱԽԱԲԱՆ, ԿԱՐԾԻՔ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Հասարակություն

ՆԱԽԱԲԱՆ

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Կրասնոարմեյսկում կատարվածին նախորդել է մասսայական կռիվ տեղաբնակ երիտասարդների եվ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ: Սրճարաններից մեկում հարբած ռուս երիտասարդները սկսկել են հարաբերություններ պարզել նույն սրճարանում գտնվող հայերի հետ: Վեճը վերածվել է մասսայական ծեծկռտուքի, որին մասնակցել է 30-ից ավելի մարդ: Ռուս երիտասարդներից մեկը վիրավորվել է, եվ նրա ընկերները կիրակի երեկոյան հարձակվել են քաղաքի փողոցոներից մեկում բնակվող հայերի վրա:

ԿԱՐԾԻՔ

Ըստ Մոսկավյան մարզի ՆԳՊՏ ղեկավար Ալեկսանդր Ալեկսեեվի, կատարվածը ամենեւին էլ ազգամիջյան բախում չէ, այլ ընդամենը հասարակ կռիվ:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Հարուցվել է երկու քրեական գործ Ռուսաստանի Քրեական Օրենսգրքի 111 (առողջությանը մտադրված վնաս հասցնել) եւ 213 (խուլիգանություն) հոդվածներով: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: