Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղացին իր կենդանիներին պետք է ապահովագրի» (տեսանյութ)

Հարցազրույց
bd7d022f96c4082c60842d7901fae8b5

«Ձորաղբյուրի բնակիչներին ՀՀ օրենսդրությամբ փոխհատուցում նախատեսված չէ»,- «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում անդրադառնալով Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում բրուցելյոզով վարակված 38 գլուխ խոշոր եղջերավոր անասունների սպանդին, նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը։ «Գյուղացին իր կենդանիներին պետք է ապահովագրեր, բայց մենք էսօր այդ կառույցը չունենք, դրա համար գյուղացին տուժում է։ Գյուղերում անասնաբույժները վատ են վճարվում, նրանք 30-40 հազար դրամով չեն աշխատում»,-նշեց պարոն Բերբերյանը։ Հրաչյա Բերբերյանի խոսքով` համակարգը ունի թերություններ, այդ պատճառով էլ տարեցտարի կրկնվում է խոզի ժանտախտը, սիբիրախտը, բրուցելյոզը.«կա համակարգի բարեփոխման կարիք, կգնանք դրան՝ այսպիսի դեպքեր քիչ կլինեն, եւ գյուղացու կողքը պետք է կանգնած լինի անասնաբույժը»,-ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։