Բուժամբուլատորիա՝ 3 սենյականոց բնակարանում (տեսանյութ)

Ալավերդի քաղաքում բժշկական կենտրոնների հիմնանորոգման ծրագիր է իրականացվում։ Սարահարթի բժշկական ամբուլատորիան, սակայն, չի ընդգրկվել ծրագրում։ Այն շարունակում է գործել 3 սենյականոց բնակարանում՝ առանց սարքավորումների ու համապատասխան պայմանների: Ամբուլատորիան ծառայում է ավելի քան 7 հազար բնակչի և օրական մինչև 20 հիվանդ է ընդունում։