Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կմնա 5 րոպե Արցախի անկախությունը ճանաչելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
fb83d6940379b231c72570cfd9f297d2

Այսօրվա քաղաքական գործիչների մոտ որեւէ հեռանկար չկա, եւ նրանք պետք է զբաղվեն իրենց իմիջի վերաստեղծմամբ` hամոզված է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ «Ես ասեմ, նրանք կոտրվել եւ փչացել են, երբ որ միաձայն հրաժարվել են նախագահական ընտրություններից։ Անխտիր բոլորը՝ Ծառուկյան, Դաշնակցություն, Տեր-Պետրոսյան։ Նրանք այդ ժամանակ, կոպիտ ասած, փչացել են, եւ այս դեպքում որեւէ մեկը իրավունք չունի ասելու, որ ես ընդդիմության առաջնորդ եմ, խմբավորվեք իմ շուրջ, անիմաստ է, դրանով բնակչությանը չես ակտիվացնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը։ Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերին՝ վերջինս նշեց, որ որեւէ մեկը իր վրա չի վերցրել պատասխնատվություն. «Ընդդիմությունը ասում է` ես էի ճիշտ, իշխանությունն ասում է՝ ես ընդհանրապես ճիշտ էի»։ Հիմա նույն վիճակը, ըստ քաղաքագետի, Ուկրաինայում է, եւ ոչ-ոք չի ցանկանում վերցնել իր վրա պատասխանատվությունը մոտ 100 սպանվածների համար։ Ի դեպ, վերջինս չի կիսում այն տեսակետը, որ Ուկրաինայում հեղափոխություն է տեղի ունեցել. «Օլիգարխների մի շերտը փոխվել է օլիգարխների մյուս շերտով»։ Խոսելով Ղրիմում ստեղծված իրավիճակից՝ Շաքարյանցը կանխատեսեց, որ պատերազմի հավանականությունը այնտեղ շատ փոքր է։ Քաղաքագետի խոսքերով՝ Ղրիմը ապօրինաբար նվիրված է ուրիշ պետության, ինչպես Արցախն ու Նախիջեւանը, եւ անհապաղ պետք է ճանաչել Ղրիմի անկախությունը։ «Սա շատ լավ նախադեպ է լինելու, մի գիշերվա մեջ փոխանցված տարածքը հետ է գալիս, կամ գոնե անկախանում է։ Եւ դրանից հետո կմնա 5 րոպե Արցախի անկախությունը ճանաչելու համար»,- եզրափակեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։