Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն ֆիլմ՝ «Ստրկության 12 տարի»

oscar6

Ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարի» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես 2013 թվականի լավագույն ֆիլմ: Սեւամորթ Մաքքուինը հաղթանակը նվիրել է նրանց, ովքեր անցել են ստրկության միջով։ Պրոդյուսերներից «Օսկարի» են արժանացել հենց ինքը՝ Մաքքուինը, ինչպես նաև Բրեդ Փիթը՝ երկրորդ պլանի դերի համար: 86-րդ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ «Օսկարներ» ստացել է «Գրավիտացիա» դրաման: Ալֆոնսո Կուարոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Էմանուել Լյուբեցկին՝ լավագույն օպերատոր: «Օսկար 2014»-ի լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ է ճանաչվել «Սառը սիրտը»: