ԱԺ-ում թեժ է. «Ղալլաթ ես անում, չաթլաղ» (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ մի շարք պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Մասնավորապես նա խոսեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերին, երբ նա, խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի նախաձեռնության մասին՝ անվստահություն հայտնել Կառավարությանը, ասել էր՝ ղալլաթ են անում. «Սա աննախադեպ իրավիճակ է, նա, ըստ էության, ոչ միայն պետք է հարգի Սահմանադրությունը, այլ պետք է պաշտպանի դրա նորմերը: Ոչ իշխանական ուժերի մեջ ներգրավված է 53 պատգամավոր, նա վիրավորում է այսպիսով ամբողջ ԱԺ-ին: Հետո փորձել է բացատրել, թե ղալաթ բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝ ղալլաթ ես անում, չաթլաղ»: Պատգամավորներն այս խոսքերից հետո սկսեցին ծիծաղել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով ասաց. «Ես չեմ հասկանում՝ ինչու տրամադրությունները բարձրացավ, ես չեմ հասկանում, պարոն Բաբլոյան, ինչ կա ծիծաղելու, ուրախանալու: Պարոն Ռուստամյան, մեզ հարիր չէ, ու ես ցավում եմ նման դեպքերի համար ու զարմացած եմ ձեր պատասխանից»: